iPhone-ով կառավարվող թղթե ինքնաթիռ. ավանդական խաղալիքն այժմ կարող է թռչել 10 րոպե (տեսանյութ)

16:31 • 04.10.13

Փոքրիկ երեխաների սիրած զբաղմունքներից մեկը թղթից ինքնաթիռներ պատրաստելն ու դրանք թռցնելն է, սակայն այժմ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ թղթե ինքնաթիռները հնարավոր է կառավարել iPhone սմարթֆոնի միջոցով։ 

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, խաղալիքների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Power Up ընկերությունը ստեղծել է PowerUp3 սարքը, որը հնարավոր է ամրացնել թղթից պատրաստված սովորական ինքնաթիռին՝ այն «զինելով» փոքր շարժիչով ու օդապտուտակով։

 

Այնուհետ անհրաժեշտ է միանալ PowerUp հավելվածին ու iPhone-ի միջոցով կառավարել ինքնաթիռի թռիչքը։ Այն կարող է տևել մինչև 10 րոպե։
 

Ուշագրավ սարքը վաճառքի կհանվի եկող ամիս՝ 50 դոլարով։