Ճապոնիայում Չեխովի «Երեք քույր»-ում ռոբոտներ են խաղում

11:05 • 04.10.13

Կայացել է ճապոնական բեմի ծագող աստղի դեբյուտն Անտոն Չեխովի «Երեք քույր» բեմադրության մեջ, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը:

 

Ներկայացումներին անշլագ է, իսկ նոր աստղին ոչ ծաղիկ են տալիս, ոչ ինքնագիր խնդրում: Հոնորարների մասին էլ խոսք չի եղել: Նա գրիմ չի անում, բառերը չի մոռանում: Նրա հետ ոչ թե փորձեր են անցկացնում, այլ պարզապես ծրագրավորում են: Միակ բանը, որ պետք է նրան, էլեկտրականությունն է, քանի որ նա ռոբոտ է:

 

«Երեք քույր»-ում ճապոնական անդրոիդը մարմնավորում է փոքր քրոջը` Իրինային, և ըստ ռեժիսոր Օրիձա Հիրատայի` մարմնավորում է աշխատանքը, որը հենց Չեխովի գործի հիմքում է: Դեպքերը, սակայն, տեղափոխվել են 2030-ականների Ճապոնիա:

 

Աղախինների դերը ևս ռոբոտներ են խաղում: Երևույթը տարբեր կերպ է ընդունվում աշխարհի տարբեր երկրներում, չնայած գրեթե ամենուր դժվար է լինում տարբերել իսկական և ռոբոտ դերասաններին` ծրագրավորման առանձնահատկությունների շնորհիվ: