WildCat. չորքոտանի ռոբոտ, որը կարողանում է քառատրոփ արշավել (տեսանյութ)

21:57 • 04.10.13

 

Ռոբոտների նախագծմամբ զբաղվող Boston Dynamics ընկերության հեղինակած նոր ռոբոտը հարթ տարածության վրա կարող է ընթանալ 26 կմ/ժ արագությամբ, գրում է Business Insider-ը: 

 

Չորքոտանի WildCat-ը ունի քայլքի, քառատրոփ արշավի ռեժիմներ և շրջադարձ կատարելու հնարավորություն: Ռոբոտը դեռևս նախագծման փուլում է. նախագծողների նպատակը նույնատիպ արագություն ստանալն է ցանկացած տեսակի մակերևույթի վրա: Խնդիրներից մեկը շարժիչի բարձր աղմուկն է, որը վերացնելու ուղղությամբ աշխատում են մասնագետները: 

 

 

Ընկերությունը նոր ռոբոտների նախագծեր ևս ունի՝ Big Dog-ը և մարդու արտաքինով PETMAN-ը: 

 

WildCat. չորքոտանի ռոբոտ, որը կարողանում է քառատրոփ արշավել (տեսանյութ)