Նատալի Պորտմանը ռեժիսորական դեբյուտի համար գտնվում է հայրենի Իսրայելում
Հոլիվուդյան աստղ Նատալի Պորտմանն այժմ գտնվում է իր հայրենի Իսրայելում, որտեղ կանցկացվեն Ամոս Օզի «Պատմություն սիրո և խավարի մասին» ինքնակենսագրական վեպի հիման վրա ֆիլմի նկարահանումները, հայտնում է newsru.com-ը։
Այդ ֆիլմը կդառնա հայտնի դերասանուհու լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը, բացի այդ, նա կկատարի գլխավոր հերոսի՝ հոգեկան խանգարումներ ունեցող մոր դերը։
Haaretz թերթի տվյալներով՝ Պորտմանը կանգ է առել Թել Ավիվի հյուրանոցներից մեկում, որտեղ աշխատում է ֆիլմի սցենարի վրա։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հունվարին։
Тhe Jerusalem Film and Television Fund ընկերությունը, որը ֆինանսավորում է այդ ամերիկա-իսրայելական համատեղ նախագիծը, հուլիսին հաստատել է բյուջեն՝ 1.6 մլն շեկել, ինչը ռեկորդային ներդրում է տվյալ կազմակերպության համար։
Ֆիլմի պրոդյուսերներն են հրեաներ Ռամ Բերգմանը, Էլի Շիրմորը և Դավիդ Մանդիլը։ Ֆիլմի գործողություններն ընթանում են Երուսաղեմում 1940-ական թթ. 2-րդ կեսին։










