Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցումը կավարտվի Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին

17:49 • 04.10.13

Հանրահայտ Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարի (Սագրադա Ֆամիլիա) կառուցումը կավարտվի 2026թ.՝ շինարարական աշխատանքների մեկնարկից մոտ 150 տարի անց։

 

Ինչպես նշում է Euromag-ը, տաճարն ամբողջովին պատրաստ կլինի լեգենդար ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին։

 

Աշխատանքի 65%-ն արդեն արված է, և շնորհիվ նորարարական մեթոդների, շինարարները կարող են ավարտել աշխատանքը 13 տարուց։

 

2010թ. նոյեմբերին Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդն այն որպես բազիլիկ է օծել։

 

Սուրբ ընտանիքի տաճարը տարեկան գրավում է 3 մլն զբոսաշրջիկների, ովքեր մուտքի տոմսի համար վճարում են 25 եվրո. ողջ գումարը գնում է շինարարությանը։ Մնացած միջոցները նվիրաբերում են բարեգործները։

 

Այս տաճարն աչքի է ընկնում սիմվոլիզմով. այն ունենալու է սրածայր գագաթներ, որոնցից ամեն մեկը խորհրդանշելու է 12 առաքյալներին, Մարիամ Աստվածածնին ու Հիսուս Քրիստոսին։

 

Որոշ մասնագետներ նախազգուշացնում են, որ դրա վերջնական տեսքը շատ հեռու է լինելու Գաուդիի նախագծից։