Samsung-ը հայտնել է ռեկորդային եռամսյակային շահույթի մասին
Հարավկորեական Samsung ընկերությունը 2013թ. 3-րդ եռամսյակում ակնկալում է ստանալ իր պատմության մեջ խոշորագույն օպերացիոն շահույթը, ինչի մասին տեղեկացնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։
Samsung Electronics-ի եռամսյակային հաշվետվությունը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին։ Ըստ ընկերության նախնական տվյալների՝ իր օպերացիոն շահույթը կկազմի ռեկորդային 9.4 մլրդ դոլար, ինչը, ի տարբերություն նախորդ եռամսյակի, 25%-ով ավելի է։
Reuters-ն ընդգծում է, որ բջջային հեռախոսները նախկինի պես ապահովում են Samsung-ի ընդհանուր շահույթի 2/3-րդ մասը։










