Քնի ավելցուկը նույնքան վնասակար է, որքան թերքնությունը. հետազոտություն
Քնի ավելցուկը նույնքան վնաս է առողջությանը, որքան թերքնությունը և սպառնում է քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն` վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:
Ըստ այդմ` մարդը քնելուն պետք է 7-9 ժամ ժամանակ տրամադրի:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները պնդում են, որ միջին տարիքի` 45 և ավելի, մարդիկ, ովքեր օրական 6-ական կամ ավելի քիչ ժամ են քնում, ենթակա են սրտի անբավարարության, կաթվածի, շաքարախտի և հոգեկան խանգարումների ռիսկերին:
Նշված նույն խնդիրները կարող են ունենալ նաև այն մարդիկ, ովքեր սիրում են քնել և դրան տրամադրում են 10 ու ավելի ժամ: Նրանց նաև նյութափոխանակության խանգարումներ են սպառնում:
Հետազոտությանը մասնակցել է 54 հազար մարդ:
Ավելի վաղ բրիտանացի գիտնականները պարզել էին, որ ընդամենը մեկ շաբաթվա թերքնությունը կարող է խանգարել հարյուրավոր գեների աշխատանքին:










