Սուրինամի անտառներում 60 նոր կենդանատեսակ է հայտնաբերվել

10:58 • 04.10.13

Միջազգային գիտական արշավախումբը Սուրինամի արևադարձային անտառներում հայտնաբերել է կենդանիների 60 տեսակ, որոնք կարող են նոր` գիտությանը մինչ այդ անհայտ տեսակներ լինել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Հարավամերիկյան այդ երկրում հայտնաբերված կենդանատեսակներից 11-ը ձուկ է, 6-ը` գորտ:

 

Գիտարշավը տևել է 3 շաբաթ, նպատակն է եղել կազմել Սուրինամի հարավ-արևելքի կուսական անտառների կենդանատեսակների կատալոգը, ինչպես նաև` քաղցրահամ ջրերի պաշարների հետազոտումը: Գիտնականները տվյալներ են հավաքել բույսերի, թռչունների, կաթնասունների, միջատների, ձկների ու երկկենցաղների 1378 տեսակների մասին:

 

Գիտնականներն աշխատել են Պալումեու գետի ավազանում, որը համարվում է մոլորակի ամենից քիչ ուսումնասիրված անկյուններից մեկը:

 

Սուրինամի անտառներում 60 նոր կենդանատեսակ է հայտնաբերվել