Twitter-ը կմտնի արժեթղթերի շուկա և 1 մլրդ դոլար կվաստակի

11:50 • 04.10.13

Twitter միկրոբլոգների սոցցանցը պատրաստվում է բորսայում իր արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխմանը` IPO-ին, ինչից հույս ունի 1 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ ստանալ, հայտնում է NTV-ն:

 

Ընկերությունը պաշտոնապես ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին է ներկայացրել բոլոր փաստաթղթերը և զետեղել է IPO-ի անցկացման մասին հայտարարությունը:

 

Աճուրդի անցկացման ճշգրիտ ժամկետն առայժմ անհայտ է, սակայն հայտնի է, որ դա անց են կացնելու միանգամից 7 ներդրումային բանկեր:

 

Ներկա դրությամբ Twitter-ի կապիտալիզացիան գնահատվում է 10 մլրդ դոլար:


Արժեթղթերի շուկա Twitter-ի դուրս գալը խոստանում է դառնալ այս ոլորտում ամենախոշոր իրադարձությունը` անցած տարվա Facebook-ի IPO-ից հետո:
 

Twitter-ը կմտնի արժեթղթերի շուկա և 1 մլրդ դոլար կվաստակի