Universal-ը ֆիլմ կնկարահանի Խորհրդային Միության համար աշխատած լրտես Օլդրիչ Էյմսի մասին
Ամերիկյան Focus Features կինոընկերությունը ֆիլմ կնկարահանի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, Խորհրդային Միության, իսկ դրա փլուզումից հետո նաև Ռուսաստանի համար աշխատած Օլդրիչ Էյմսի մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ Deadline բլոգին հղումով։
Էյմսը զբաղեցրել է ԿՀՎ արտաքին հակահետախուզության վարչության խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Նա հավաքագրվել է ԽՍՀՄ-ի կողմից 1985-ին, իսկ ձերբակալվել 1994-ին։
Focus Features-ն Universal կինոընկերության ստորաբաժանումն է։










