BlackBerry-ն բանակցություններ է վարում Cisco-ի և Google-ի հետ իր ակտիվների վաճառքի շուրջ

10:22 • 05.10.13

Սմարթֆոններ արտադրող BlackBerry ընկերությունը բանակցություններ է վարում Cisco Systems-ի և Google-ի հետ իր ակտիվների ամբողջական կամ մասնակի վաճառքի շուրջ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Այդ պոտենցիալ գործարքը կարող է այլընտրանք դառնալ նախնական համաձայնությանը, որը BlackBerry-ն կնքել է իր խոշոր բաժնետիրոջ՝ Fairfax ֆինանսական հոլդինգի հետ, ինչի արդյունքում BlackBerry-ն դառնալու էր մասնավոր ընկերություն:

BlackBerry-ն բանակցություններ է վարում Cisco-ի և Google-ի հետ իր ակտիվների վաճառքի շուրջ