BlackBerry-ի բաժնետերը դատի է տվել ընկերությանն ապատեղեկատվության համար

14:16 • 05.10.13

Սմարթֆոններ արտադրող BlackBerry ընկերության բաժնետերերից մեկը դատի է տվել ընկերությանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Մարվին Պիրլսթայնը դիմել է Նյու Յորքի դատարան: Նրա կարծիքով՝ BlackBerry-ի ղեկավարությունը ներդրողներին սխալ կանխատեսում է տվել իր արտադրանքի շուկայական հեռանկարների վերաբերյալ:

 

2013 թվականի սեպտեմբերին 20-ին ընկերության ակտիվները նվազել են 930-960 մլն դոլարով: Ինչպես հայտարարում է Պիրլսթայնը, դա տեղի է ունեցել BlackBerry 10 օպերացիոն համակարգով սարքերի ցածր պահանջարկի պատճառով:

 

Ղեկավարությունը պնդում էր, որ սմարթֆոնները ստացել են փորձագետների դրական պատասխանները:

BlackBerry-ի բաժնետերը դատի է տվել ընկերությանն ապատեղեկատվության համար