Rolls-Royce. 20-րդ դարի լավագույն մեքենաները (լուսանկարներ)

13:47 • 05.10.13

«Forbes Ուկրաինան» կազմել է Rolls-Royce բրենդի ամենակուլտային մեքենաների վարկանիշը։ Ռետրոյի սիրահարների համար luxlux.net-ն ընտրել է 3 ամենավառ լյուքս դասի մոդելները։

 

1. Rolls-Royce 10-HP, 1904 

Rolls-Royce 10-HP, 1904 год

 

Այս մեքենան յուրաքանչյուր հավաքորդի երազանքն է։ 1904 թվականին թողարկվել է ընդամենը 16 նման մեքենա։ Այսօր այն գնահատվում է 3 մլն դոլար։

Դրա տեխնիկական բնութագիրն այսօր կարող է ծիծաղ առաջացնել, սակայն իր ժամանակի համար այն հեղափոխական էր։ Մեքենան ունի 12 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որի օգնությամբ զարգացնում է առավելագույնը 63 կմ/ժ արագություն։

Այն նախագծել են Չարլզ Ռոլսն ու Հենրի Ռոյսը։

 

2. Rolls-Royce Silver Cloud, 1955 

Rolls-Royce Silver Cloud, 1955 год

 

1955թ. արտադրված մոդելը դարձել է լյուքս դասի բոլոր մեքենաների նախատիպը, որոնք բրենդը թողարկել է հետպատերազմյան շրջանում։ Rolls-Royce Silver Cloud-ը ճանաչում է ձեռք բերել շնորհիվ Հոլիվուդի. այն նկարահանվել է 007 գործակալի մասին պատմող ֆիլմերից մեկում։

Նաև եղել է Էլվիս Փրեսլիի ավտոտնակում։

 

3. Rolls-Royce Phantom V, 1959

Rolls-Royce Phantom V, 1959 год

Մեքենան զարգացնում է մինչև 160 կմ/ժ արագություն։

Զարմանալի չէ, որ այն համաշխարհային մի շարք դեմքերի սիրելին է դարձել։ Դրանով են երթևեկել Նորվեգիայի թագավոր Ուլաֆ 5-րդը, Հարավսլավիայի նախագահը, Էլիզաբեթ Երկրորդ թագուհին։



 

Rolls-Royce. 20-րդ դարի լավագույն մեքենաները (լուսանկարներ)