Գիլյերմո դել Տորոյի մասին գիրք լույս կտեսնի

14:19 • 05.10.13

Մեքսիկացի ռեժիսոր և սցենարիստ Գիլյերմո դել Տորոն ազդարարել է նոր գրքի մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Գրքում կընդգրկվեն նրա նկարներն ու սևագիր տետրերից և օրագրերից նշումներ:

 

Գիրքը լույս կտեսնի ԱՄՆ-ում, հոկտեմբերի 29-ին: 256-էջանոց աշխատանքում մանրամասն նկարագրվում է ռեժիսորի աշխատանքային ստուդիան: Բացի այդ, գրքում մեջբերված են դել Տորոյի հետ արված մի քանի հարցազրույցներ, որտեղ նա վերլուծում է ֆիլմերը և պատմում իր գեղարվեստական մեթոդների մասին:

 

Գրքի պատրաստման աշխատանքներում ռեժիսորին օգնել է սցենարիստ Մարկ Սքոթ Զիկրին, իսկ նախաբանը գրել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը: