Աշխարհի 10 ամենագեղեցիկ թռչունները (լուսանկարներ)
Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում ճամփորդում են վայրի բնության մեջ ապրող թռչուններին տեսնելու և նրանց վարքն ուսումնասիրելու համար: Թռչունների գեղեցիկ տեսակների տասնյակը գլխավորում է սիրամարգը:
1. Սիրամարգ

Արու սիրամարգի տարբերակիչ հատկանիշներից է վերին փետուրների զարգացությունը, որը հաճախ պոչի տեղ են ընդունում:
2. Դրախտային տանագեր (Paradise Tanager)

Այս թռչնատեսակի համար բնակմիջավայր է հանդիսանում արևելյան Կոլումբիան, Բոլիվիան, Բրազիլիան և Գայանան: Թռչնի գունավորումը բավականին ընդգծված է` բաց կանաչ գլուխ, երկնագույն կրծքավանդակ, մանուշակագույն կզակ:
3. Մանդարինկա

Բադերի ընտանիքին պատկանող թռչունը սիրում է նստել ծառերի ճյուղերին և ափամերձ ժայռերին: Այն ընդգրկված է Ռուսաստանի Կարմիր գրքում:
4. Կարմիր արա

Թութակների արքան այնքան էլ բախտավոր չէ. դարերի ընթացքում արաների որսի էին դուրս գալիս հնդկացիները: Այս թռչնի միսը օգտագործում էին որպես սնունդ, իսկ փետուրներից աղեղներ էին պատրաստում:
5. Ալկիոն

Այս թռչնատեսակը բավականին տարածված է: Ալկիոնի թաթիկներն այնքան փոքր են, որ դրանց օգնությամբ հնարավոր չէ տեղաշարժվել գետնի վրա: Այդ իսկ պատճառով նրանք տեղաշարժվում են թևերի օգնությամբ:
6. Կարմիր կարդինալ

Այս թռչնին կարելի է հանդիպել ԱՄՆ-ի արևելյան նահանգներում, հարավ-արևելյան Կանադայում և Մեքսիկայում:
7. Թագակիր կռունկ

Ջայլամի այս ռոմանտիկ տեսակը բնակվում է Արևմտյան և Արևելյան Աֆրիկայում: Սիրահետելիս այս թռչունը յուրատեսակ պար է ցուցադրում` թռչկոտելով, վազելով, թևերը թափահարելով և գլուխը շարժելով:
8. Ատլանտյան փաֆին (Atlantic Puffin)

Այս թռչուններն ապրում են խմբերով կամ գաղութներով Հյուսիսատլանտյան ծովի ափին: Նրանք կերակրվում են փոքր ձկներով և ծովային կենդանիներով:
9. Ամերիկյան բազե

Ապրում է ամբողջ Արևմտյան կիսագնդում` Կանադայից մինչև Ֆոլկլենդյան կղզիներ:
10. Գունեղ թութակ

Այս տեսակի թութակի գունավորումը բազմազան է: Այն ունի ծիածանի գրեթե բոլոր գույները: Դրանք բնակվում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում:










