Չեխերը կահույք են ստեղծել Mercedes-Benz-ի, Rolls-Royce-ի ու Cadillac-ի մասերից (լուսանկարներ)

17:29 • 06.10.13

Չեխ արհեստավորներն իրենց յուրահատուկ աշխատանքներով ապացուցում են, որ մեքենաների դետալներն ու մասերը կարող են պետք գալ ոչ միայն ավտոտնակում, այլև ինտերյերի դիզայնի ոլորտում։
 

Ինչպես նշում է РБК-ն, օրինակ՝ հետևի նստատեղից կարող է ստացվել բավական գեղեցիկ ու հարմար բազմոց, իսկ շարժիչից՝ փոքրիկ սեղան։

 

Ահա այսպիսի արտառոց կահույք են պատրաստում չեխ մասնագետները՝ օգտագործելով Mercedes-Benz, Rolls-Royce, Cadillac և մեքենաշինական այլ  բրենդների մասերն ու դետալները։
 

 

Սակայն, բացի մասերից  օգտագործվում են նաև կաշի, դեկորատիվ քարեր, փայտի արևադարձային տեսակներ ու ոսկի։ Յուրաքանչյուր նմուշ պատրաստվում է բացառապես անհատական պատվերով։

 

 

 


 

Չեխերը կահույք են ստեղծել Mercedes-Benz-ի, Rolls-Royce-ի ու Cadillac-ի մասերից (լուսանկարներ)