Բրիտանական Glastonbury արվեստի փառատոնի 120.000 տոմսերը վաճառվել են ռեկորդային ժամանակում

20:14 • 06.10.13

Խոշորագույն բրիտանական Glastonbury արվեստի փառատոնի կազմակերպիչները 1 ժամ 27 րոպեների ընթացքում 120 հազար տոմս են վաճառել` տոմսերի վաճառքը սկսելով հոկտեմբերի 6-ի առավոտյան: Կազմակերպիչների խոսքով տոմս ձեռք բերելու համար փառատոնի կայքում գրանցվել էր ավելի քան կես միլիոն մարդ, տեղեկացնում է News.mail.ru–ն:


Փառատոնի հիմնադիր Մայքլ Իվիսը հայտարարել է, որ իրենց ապշեցրել է փառատոնին մասնակցելու ցանկություն հայտնող մարդկանց քանակը` նշելով, որ իրենք փորձում են ստեղծել մի համակարգ, որը տոմսերի վաճառքն առավել արդար կդարձնի:

 

Glastonbury-ն կատարողական արվեստի երաժշտական փառատոն է, որն անցկացվում է 1970-ից Մեծ Բրիտանիայի Գլաստոնբերի քաղաքում: Այն կանցկացվի 2014-ի հունիսի 25-29-ը: