Քողարկված տաղանդ. ցանկապատերին արված գրաֆիտիները երևում են միայն ճիշտ անկյունից նայելիս (լուսանկարներ)
Գրաֆիտի պատկերող նկարիչները սովորաբար գաղտնի են աշխատում, որպեսզի իրենց չտեսնեն կամ չճանաչեն, սակայն գերմանացի գրաֆիտի նկարիչների զույգը կարողանում է քողարկել նաև իրենց ստեղծագործությունները:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, գերմանացի նկարիչները նկարում են ցանկապատերի և աստիճանահարթակների վրա այնպես, որ ստացված պատկերները երևում են միայն հստակ անկյունից նայելիս:
Zebrating անունով նկարիչները ճամփորդում են Գերմանիայի քաղաքներով և դատարկ փողոցները լցնում մարդկային կերպարանքների նկարներով:
Նրանք նկարում են բացառապես ջրաներկով, իսկ յուրաքանչյուր պատկերի վրա աշխատում են միայն 30 րոպե:
























