Հոլիվուդի ամենաազդեցիկ կանայք հավաքվել են մեկ վայրում (լուսանկարներ)
Հոլիվուդի լավագույն հյուրանոցներից մեկը՝ Four Seasons-ը, հաճախակի է աստղային հյուրեր ընդունում, սակայն երեկ նրանց թիվն անասելի շատ էր։ Բանն այն է, որ հյուրանոցում կազմակերպվել է արևմտյան շոու բիզնեսի ամենահաջողակ ու ազդեցիկ կանանց նվիրված ամենամյա երեկոն։
Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառմանը ներկա են գտնվել առաջին մեծության աստղեր, որոնց շարքում են Նիքոլ Քիդմանը, Ջեսիկա Ալբան, Շարլիզ Թերոնը, Ջենիֆեր Հադոսնը, Էլիզաբեթ Բենքսն ու այլք։
Երեկոյի կազմակերպիչն էր Variety-ն, որը հյուրերին դատարկ ձեռքերով տուն չի ճանապարհել։ Օրինակ՝ Ջենիֆեր Հադսոնը բյուրեղապակյա մրցանակ է ստացել երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար, իսկ Նիքոլ Քիդմանը՝ կինոյի զարգացման գործում ունեցած ներդրումի։
Շառլիզ Թերոն















