Աֆրիկյան Նատրոն լիճը կենդանիներին վերածում է քարե արձանների (լուսանկարներ)

15:46 • 06.10.13

Աֆրիկյան Տանզանիա պետության հյուսիսային հատվածում է գտնվում աշխարհի ամենաարտառոց լճերից մեկը՝ Նատրոնը, որը շրջապատված է սատկած կենդանիների քարե արձաններով։

 

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, կենդանիները քարանում ու սատկում են լճի ալկալիական ջրի պատճառով։ Ի դեպ, լիճն իր անվանումը ստացել է դրանում առկա հանքանյութի՝ նատրոնի «պատվին», որն օգտագործվել է հին եգիպտացիների կողմից մումիֆիկացման գործընթացի ժամանակ։

 

Ոչ մի կենդանի արարած չի կարող դիմանալ լճի մահաբեր ջրին։ Հենց, որ որևէ թռչուն կամ այլ կենդանի մտնում է ջրի մեջ հանքանյութը, ինչպես նաև սոդայի ու աղի հսկայական քանակությունը սկսում է նրանց մարմինը քարացնել։

 

Արդյունքում, դրանք աստիճանաբար քարանում են ու վերածվում արձանների։

Աֆրիկյան Նատրոն լիճը կենդանիներին վերածում է քարե արձանների (լուսանկարներ)