Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան շաբաթը
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկում է Նոբելյան շաբաթը, որի շրջանակներում կհայտարարվեն Նոբելյան մրցանակի դափնեկիրները ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի և քիմիայի ասպարեզում, ինչպես նաև տնտեսական գիտությունների ոլորտում նվաճումների համար Շվեդիայի պետական բանկի կողմից շնորհվող Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակը, հայտնում է News.mail.ru-ն:
Նոբելյան շաբաթի առաջին երեք օրերը նվիրված կլինեն բնական գիտություններին: Երկուշաբթի մրցանակ կշնորհեն ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում: Փորձագետների կանխատեսումներով` մրցանակը կշնորհվի Երուսաղեմի Հրեական ինստիտուտի մի խումբ գիտնականներին, ովքեր հետազոտություն են անցկացրել ԴՆԹ-ի ոլորտում:
Երեքշաբթի կհայտարարվեն ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները, չորեքշաբթի օրը՝ քիմիայի:
Ավանդության համաձայն` գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարելու ամսաթիվը չի հրապարակվում:










