Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են ամենամեծ հռոմեական խոյակը

14:00 • 06.10.13

Թուրքիայի արևմտյան հատվածում ընթացող պեղումների ժամանակ հնագետների խումբը հայտնաբերել է հռոմեկան ծագում ունեցող ամենամեծ ու նրբագեղ խոյակը, հայտնում է Al Arabiya-ն։

 

Աթաթուրքի անվան համալսարանի հնագիտական թիմի ղեկավար Նուրեթին Կոչանը նշել է, որ «գտածոն Հռոմեական կայսրության տարածքում երբևէ ստեղծված ամենամեծ ու նրբագեղ խոյակն է»։

 

Հսկայական, 20 տոննայանոց խոյակն ունի 1,9 մ տրամագիծ ու 2,5. բարձրություն։

 

Բացի ուշագրավ այս նմուշից, մասնագետները հայտնաբերել են նաև հսկայական ցլի արձանի գլուխ։

 

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են ամենամեծ հռոմեական խոյակը