Աստղերի ամենավառ «ելույթները» ֆիլմերում (լուսանկարներ)

13:34 • 07.10.13

Բարձրաշխարհիկ միջոցառումներն ու դրանց աստղային հյուրերին ներկայացնելը ոչ միայն սնդուսափալ ամսագրերի սիրելի գործն է, այլ նաև կինոռեժիսորների։ 

 

Համաշխարհային կինեմատոգրաֆում կան անթիվ-անհամար տեսարաններ, որտեղ գեղեցիկ կանայք ուղղակի փայլում են ցնցող երեկոյան զգեստներով, իսկ սեղանները լի են շամպայնի շշերով ու ամենատարբեր նրբուտեստներով։ 

 

Ինչպես նկատում է Tatler-ը, այսպիսի տեսարանները բոլոր ժամանակներում էլ գնահատվել են ոչ պակաս, քան սիրայինները։


Ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացնում է կինոյի պատմության ընթացքում դերասանների ամենավառ բարձրաշխարհիկ «ելույթները»։

 

Նիկոլ Քիդման և Թոմ Կրուզ, «Լայն բացված աչքերով»

 

 

 

Քեյթ Բլանշետ, «Ժասմին»
 

 

 

 

Օդրի Հեփբերն, «Նախաճաշ Տիֆանիի մոտ»