Խաչքարերը կպահպանվեն նաև փաստաթղթային տեսքով

13:42 • 07.10.13

Ճապոնացի գիտնականները Հայաստանում իրականացնում են ծրագիր, որի նպատակն է հայկական խաչքարային փորագրություններն ու զարդաքանդակները պահպանել նաև փաստաթղթերի տեսքով՝ պատճենահանված: Այս մասին հաղորդում է Մշակույթի նախարարության կայքը:

Հաղորդվում է, որ այս նպատակով ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի(ԵԳՊԱ) հրավերով՝ օրերս ԵԳՊԱ-ում տեղի է ունեցել ճապոնացի պրոֆեսոր, արվեստագետ Կունիտո Նագաոկայի աշխատանքային փորձառության դասը, որն անցկացվել է «Հայոց խաչքարեր. տակու-հոն. խաչքարերի պատճենում Հայաստանում 2012-2016 թթ.» ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են չինական-ճապոնական հնագույն տեխնիկայի` տակու-հոնի միջոցով, որի կիրառման ընթացքում խաչքարերը մնում են անվնաս:

Հայաստանում ուսումնասիրության վայր է ընտրվել Նորադուսը, որտեղ աշխատանքային խումբն իրականացրել է խաչքարերի ինքնուրույն պատճենումներ:


Լուսանկարը՝  epress.am-ի