Բրեդլի Կուպերի մասնակցությամբ «Limitless» ֆիլմը սերիալ կդառնա

17:56 • 07.10.13

Ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը հեռուստաշոուի պրոդյուսեր կդառնա, որը հիմնված կլինի 2011թ. թողարկված «Limitless» ֆիլմի վրա. սերիալը կունենա նույն անվանումը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Deadline-ին։

 

Ֆիլմի հեռուստատեսային տարբերակի արտադրությամբ կզբաղվեն Relativity Television և Georgeville Television հեռուստաընկերությունները։ Georgeville Television-ի գործադիր տնօրեն Մարկ Ռոուզենը հայտնել է, որ ֆիլմը սերիալում  կունենա բնական և համոզիչ շարունակություն։ Նա նշել է նաև, որ սերիալի յուրաքանչյուր մասը կտևի մեկ ժամ։ Թե մեկ սեզոնի ընթացքում քանի սերիա կլինի և երբ կկայանա շոուի պրեմիերան, չի հաղորդվում։

 

Ռեժիսոր Նիլ Բերգերի «Limitless» ֆիլմում Բրեդլի Կուպերը ոչ միայն կատարել է գլխավոր դերը, այլև հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր։ Կնկարահանվի արդյոք դերասանը հեռուստատարբերակում, հայտնի չէ։