Մադոննան մտադիր է ուսումնասիրել աշխարհի բոլոր կրոնական գրքերը. այժմ հերթը Ղուրանինն է

11:35 • 07.10.13

Երգչուհի Մադոննան հանրահայտ Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է, որ ինքը ներկայում զբաղված է իսլամի սրբազան գրքի՝ Ղուրանի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ 

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, երգչուհին նշել է, որ քանի որ ինքն այժմ օգնում է իսլամական երկրներում աղջիկների համար նախատեսված դպրոցներ կառուցել, ուստի միանգամայն բնական է, որ պետք է ուսումնասիրի նաև Ղուրանը։

 

Հարցազրույցի ժամանակ փոփի թագուհին նաև կարևորել է աշխարհի բոլոր կրոնական գրքերի ընթերցումը։
«Իմ կարծիքով՝ լավ մուսուլմանը լավ հրեան է, լավ հրեան՝ լավ քրիստոնյան և այդպես շարունակ»,-ասել է 55-ամյա երգչուհին։