Տարվա լավագույն շինություն է անվանվել Նոր Զելանդիայի պատկերասրահը (լուսանկարներ)

23:00 • 07.10.13

Նոր Զելանդիայի Auckland պատկերասրահը անցյալ շաբաթ Սինգապուրում անցկացվող Համաշխարհային ճարտարապետության փառատոնի շրջանակներում ճանաչվել է Տարվա լավագույն շինություն: Այն ճարտարապետության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակին է արժանացել` լավագույնն ընտրվելով 50 երկրներից ներկայացված 300 նախագծերի շրջանում, հայտնում է Business Insider-ը:

 

Պատկերասրահը վերջերս է ձևափոխությունների ենթարկվել, որի արդյունքում վերաձևավորվել են կենտրոնի կառույցներն ու կրկնապատկվել է հանրային ցուցադրությունների համար նախատեսված տարածքը: Արվեստի կենտրոնը յուրօրինակ դիզայն ունի. կառույցի «թափվող» առաստաղները ամպհովանիի տպավորություն են ստեղծում շրջապատող բնապատկերի ֆոնին: