Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին
Գրականության ոլորտում 2013թ. Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը Ստոկհոլմում կհայտարարվի հոկտեմբերի 10-ին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մրցանակների շնորհման համար պատասխանատու Շվեդական ակադեմիային։
Ըստ ավանդույթի՝ գրականության ոլորտում մրցանակակրի անունը հայտարարվում է Նոբելյան այլ կոմիտեներից առանձին։
Գրականության ոլորտի մրցանակը համարվում է բոլոր 5 անվանակարգերում մրցանակներից ամենասպասելին։ Նախորդ տարի այդ հեղինակավոր մրցանակին արժանացել է Մո Յանը՝ Չինաստանից։










