Նորվեգիայի կառավարությունը թույլատրել է երթևեկել սեգվեյներով
Նորվեգիայի երկու հիմնական կուսակցությունների առաջնորդները համաձայնել են օրինականացնել էլեկտրական երկանիվ փոխադրամիջոցների՝ սեգվեյների ազատ օգտագործումը, հայտնում է Russia Today-ը:
Պահպանողական կուսակցության ղեկավար Էռնա Սոլբերգը և Առաջխաղացում կուսակցության ղեկավար Սիվ Յենսենը այս որոշման մասին հայտարարել են Late Night հեռուստատեսային ծրագրի շրջանականերում:
Մինչ այժմ երկրում այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց արագությունը չի գերազանցում 20 կմ/ժամը, կիրառվում էին այն նույն պահանջները, ինչ մոտոցիկլի: Անհրաժեշտ էին լուսային ցուցիչներ, գրանցված համարանիշեր, ապահովագրություն, ինչպես նաև գործում էր տարիքային սահմանափակում մինչև 16 տարեկան անձանց համար:
Սեգվեյների կիրառումը, որն արգելված է եղել Նորվեգիայում 2003-ից, օրինականացվել է հարևան Շվեդիայում 5 տարի առաջ: Շվեդիայի իշխանությունները հավասարեցրել են երկանիվ տրանսպորտային միջոցը հեծանիվներին:










