Ստամբուլում վաճառվել է Օսմանյան տոհմի վերջին խալիֆի հեղինակած նկարը

20:42 • 07.10.13

Օսմանյան կայսրության վերջին խալիֆ Աբդուլ Մեջիդա Երկրորդի նկարը Ստամբուլում վաճառվել է Alif Art աճուրդի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով:


«Կանայք` ներքին բակում» նկարը, որը 31-ամյա Աբդուլ Մեջիդան հեղինակել է 1899-ին, ձեռք է բերել անհայտ կոլեկցիոները 804 հազար դոլարով, իսկ նախնական արժեքը կազմել է 599 հազար դոլար:


Խալիֆի այս նկարի մասին հայտնի է դարձել միայն 1990-ին, երբ նկարի կրկնօրինակը հայտնվել է արվեստին նվիրված թուրքական ամսագրի շապիկին:


Աբդուլ Մեջիդա Երկրորդը Օսմանյան կայսրության նշանավոր նկարիչներից մեկն է եղել, սակայն նա նաև հայտնի է որպես Օսմանյան դինաստիայի վերջին խալիֆ: