Հնդկաստանում բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացվել
Հնդկաստանի զինված ուժերն այսօր հաջողությամբ փորձարկել են «Պրիթհվի 2» բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային լիցքը տանել մոտ 350 կմ, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»: Փորձարկումն անց է կացվել Օրիսա հարավային նահանգում:
Հրթիռը զինանոցից ընտրվել է պատահականության սկզբունքով, դրա արձակմանը մասնակցել է մասնագետների մի խումբ:
Ըստ Hindu թերթի` նման փորձարկում կատարվում է ցուցադրելու համար, որ «Հնկաստանը պատրաստ է օպերատիվ ձևով արձագանքել ցանկացած իրադարձության»:
«Պրիթհվի 2» Հնդկաստանի սպառազինությունների թվում էր հայտնվել 2003-ին: Դա կարող է տեղափոխել 500 -1000 կգ-անոց մարտագլխիկ:










