Թուրինում բացվել է գրքի ամենամեծ տոնավաճառն աշխարհում
Իտալական Թուրին քաղաքում իր աշխատանքն է սկսել գրքի ամենամեծ տոնավաճառն աշխարհում։
Ավելի քան 2 կմ ձգվող տաղավարները տեղադրվել են հին փակ պատկերասրահներում, որոնք անցնում են քաղաքի կենտրոնով, իսկ Սան Կառլո հրապարակում տեղի են ունենում հեղինակների հետ հանդիպումներ, նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, միջոցառումներ երեխաների համար, հայտնում է pravda.ru-ն։
Ակցիայի կազմակերպիչը Գրքի միությունն է՝ քաղաքային և շրջանային իշխանությունների աջակցությամբ։ Ակցիային մասնակցում են մոտ 120 գրախանութներ և հրատարակիչներ Թուրինից և այլ քաղաքներից։










