Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում

09:50 • 08.10.13

Ռուս ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի ռազմա-պատմական «Ստալինգրադ» դրաման հայտնվել է «Օսկար» մրցանակի թեկնածուների երկար ցուցակում՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կինոարվեստների ակադեմիան։

 

Մրցույթի առաջին փուլում կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակի համար մրցակցում են գեղարվեստական ֆիլմեր՝ 76 երկրներից։

 

Մրցանակի թեկնածուները կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն մարտի 2-ին, հանդիսավոր արարողության ժամանակ։

 

Այս տարի պատմության ընթացքում առաջին անգամ երկար ցուցակում տեղ է հատկացվել Մոլդովային, Սաուդյան Արաբիային և Չեռնոգորիային։