Նորաստեղծ ժամացույցը «կանխատեսում» է մարդու մահվան ժամկետը (տեսանյութ)
Շվեդ գյուտարար Ֆրեդերիկ Քոլթինգը ստեղծել է աննախադեպ մի սարք. Tikker անվանումը ստացած ժամացույցը «կանխատեսում» է տիրոջ մահվան հստակ ժամկետն ու հետհաշվարկ սկսում, գրում է Daily Mail-ը։

Մահվան ժամկետն իմանալու համար պարզապես հարկավոր է հարցաթերթիկ լրացնել՝ պատասխանելով հիվանդության պատմության, տարիքի, վնասակար սովորությունների, ընտանեկան հիվանդությունների, ֆիզիկական տվյալների վերաբերյալ հարցերին։

Սարքը կոչում են նաև «մահվան ժամացույց», սակայն դրա ստեղծողը նշում է, որ իրականում այն միտված է մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր ու իրադարձություններով լի դարձնելուն։
«Պատկերացրեք, եթե մարդ իմանում է, որ մահանալու է 1 տարուց, ապա որքան լավ բան կհասցնի նա անել այդ կարճ ժամանակահատվածում։ Բնական է, որ նա ամեն ինչ կանի կյանքը վայելելու, մտերիմների ու սիրելի մարդկանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու և յուրաքանչյուր օրը գնահատելու համար»,-ասել է շվեդ գյուտարարը։
Ժամացույցը վաճառքում կհայտնվի 2014թ. ապրիլին։ Դրա գինը կկազմի 60 դոլար։










