iPhone և iPad հավաքող Foxconn ընկերությունը բողոքում է աշխատակիցների պակասից

16:58 • 08.10.13

iPhone և iPad սարքերը հավաքող Foxconn ընկերությունը բախվել է աշխատուժի պակասի խնդրին, քանի որ չինացի երիտասարդները չեն ցանկանում զբաղվել միապաղաղ և ցածր վարձատրվող աշխատանքով, գրում է forbes.ru-ն՝ վկայակոչելով Financial Times-ին։

 

«Երիտասարդ սերունդը չի ցանկանում աշխատել գործարաններում։ Նրանք ցանկանում են աշխատել սպասարկման ոլորտում, համացանցում կամ այլ ավելի թեթև և չպարտավորեցնող աշխատանք կատարել»,- ասել է ընկերության կառավարման խորհրդի նախագահ և հիմնադիր Թերի Գոուն։

 

 Ընկերությունը խոշորագույն մասնավոր գործատու է Չինաստանում, այնտեղ աշխատում է ավելի քան 1 մլն մարդ։

 

Վերջին 3 տարիների ընթացքում արտադրողն իր գործարանները տեղափոխել է հեռավոր շրջաններ, որտեղ աշխատուժն ավելի էժան է և, ինչպես հույս ուներ ընկերության ղեկավարությունը, ավելի հասանելի։


 

iPhone և iPad հավաքող Foxconn ընկերությունը բողոքում է աշխատակիցների պակասից