ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 70-ամյակը

18:23 • 08.10.13

2013թ. հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ:


Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Եվրոպական միության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ռումինիայի, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիաների պատվիրակությունները:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ հյուրերին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատվիրակությունները հանդիպում կունենան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ, կմասնակցեն ԳԱԱ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներ կհանձնի ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին: Նախատեսվում է նաև ԳԱԱ աշխատակիցների պարգևատրումը կառավարության, Ազգային ժողովի, կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների կողմից:

 

Ալ. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ԳԱԱ 70-ամյակին:

 

Հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, որից հետո կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի և արտերկրի ակադեմիաների և գիտական կենտրոնների միջև հնարավոր համագործակցությունը:

 

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 70-ամյակը