Դերասանուհի Ջենիֆեր Իլին կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում
Ամերիկյան դերասանուհի Ջենիֆեր Իլին Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի էկրանավորման մեջ կկատարի գլխավոր հերոսուհու մոր դերը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Դերասանուհին հայտնի է դարձել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հիման վրա 1995-ին նկարահանված բրիտանական հեռուստաֆիլմում կատարած դերով, որտեղ նա նկարահանվել է Քոլին Ֆյորթի հետ։ Նրանց մարմնավորած էլիզաբեթ Բենեթի և պարոն Դարսիի կերպարները բազմիցս հայտնվել են «կինոէկրանի լավագույն զույգերի» ցուցակում։ Իլին նկարահանվել է նաև «Թագավորը խոսում է», «Ուայլդ» և այլ ֆիլմերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Չարլի Հենեմը և Դաքոտա Ջոնսոնը։ Ռեժիսորը կլինի Սեմ Թեյլոր Ջոնսոնը։










