Միլա Յովովիչը նոր ֆիլմում կպայքարի ահաբեկչության դեմ
Միլա Յովովիչին վստահվել է գլխավոր դերը Ջեյմս Մակտիգի Survivor թրիլլերում, հայտնում է Lenta.ru-ն՝ Deadline-ին հղումով:
Դերասանուհին կմարմնավորի ամերիկուհու դերը, ով աշխատում է ԱՄՆ դեսպանատանը Լոնդոնում: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ ամերիկուհին հետաքննում է ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը: Սակայն հերոսուհուն մեղադրում են հանցագործությունների համար, որոնք նա չի կատարել, ինչի պատճառով վերջինս ստիպված փախուստի է դիմում: Միաժամանակ հերոսուհին փորձում է կանգնեցնել չարագործներին, ովքեր մտադիր են Նյու Յորքում ահաբեկչություն իրականացնել Սուրբ ծննդյան նախօրեին:
Հայտնի է, որ Survivor ֆիլմում խաղալու են նաև Փիրս Բրոսնանը և Էմմա Թոմփսոնը, սակայն հայտնի չէ, թե ում դերերն են նրանք մարմնավորելու:
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն Լոնդոնում 2014-ի հունվարի 20-ին:










