Գիտնականները Յուպիտերին 8 անգամ գերազանցող հսկայական մոլորակ են հայտնաբերել

15:31 • 08.10.13

Աստղագետների միջազգային թիմը Երկրից 25 հազար լուսային տարի հեռավորության վրա հայտնաբերել է հսկայական մի մոլորակ, որն Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակից՝ Յուպիտերից, 8 անգամ մեծ է, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Մոլորակը ստացել է նախնական MOA-2011-BLG-322 անվանումը, որի ընդհանուր զանգվածը հավասար է Արևի զանգվածի 1/3-րդ մասին։

 

Տիեզերական հսկային հաջողվել է հայտնաբերել «միկրոլենսինգ» կոչվող տեխնոլոգիայի շնորհիվ, որի միջոցով հնարավոր է դարձել Երկրի վրա գտնվող աստղադիտակներից հայտնաբերել շատ հեռավոր տիեզերական մարմինները։

 

Մասնագետները պարզել են, որ MOA-2011-BLG-322-ի ու դրա ուղեծրի միջև ընկած հեռավորությունը 4 անգամ ավելի մեծ է Երկիր-Արև հեռավորությունից։
 

Գիտնականները Յուպիտերին 8 անգամ գերազանցող հսկայական մոլորակ են հայտնաբերել