Գարեջրի մյունխենյան փառատոնը լուսանկարներով
Մյունխենում ավարտվել է Octoberfest ամենամյա գարեջրի փառատոնը, որին այս տարի այցելել է շուրջ 6.4 մլն մարդ, ովքեր ըմպել են 6.7 մլն լիտր գարեջուր, հայտնում է News.mail.ru-ն:
Այցելությունների թվով Octoberfest փառատոնը կրկնել է նախորդ տարվա ցուցանիշը, երբ աշխարհի 80 երկրներից ժամանել էին 6.4 մլն մարդիկ, սակայն այս տարի խմիչքի սպառումը մի փոքր զիջել է նախորդ ցուցանիշին:
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնն անցել է բավականին հանգիստ: Ոստիկանությունը միջամտել է 2000 անգամ, իսկ բժշկական օգնության է դիմել 7500 մարդ, ինչը, ըստ կազմակերպիչների, նորմալ է` հաշվի առնելով այցելուների քանակը:











































