«Փարաջանով» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցուցակում
Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը հայտնվել է «Օսկարի» թեկնածուների երկար ցուցակում՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Обозреватель-ը։ Ֆիլմը ներկայացնում է Ուկրաինան։
«Փարաջանով» ֆիլմից բացի, երկար ցուցակում ընդգրկվել են ևս 75 ֆիլմեր, այդ թվում՝ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ»-ը։
Հինգ թեկնածուների կարճ ցուցակը կհայտարարվի 2014թ. հունվարի 16-ին։
«Փարաջանով»-ը կենսագրական ֆիլմ է՝ հիմնված հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի իրական դեպքերի վրա։ Ֆիլմը պատմում է հանճարի և խորհրդային իշխանության հետ ունեցած խնդրի պատմությունը։ Գլխավոր դերը կատարել է Փարաջանովի ընկեր, դերասան և ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը։










