Շվեյցարացի գիտնականները պարզել են` ինչպես կարելի է մարդուն ավելի ենթարկվող դարձնել

13:57 • 08.10.13

Շվեյցարացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է առավել ենթարկվող դարձնել ցանկացած մարդու, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Ըստ Ցյուրիխի համալսարանի գիտնականների` այդ հարցում կենտրոնական դեր է խաղում կողային նախաճակատային կեղևը, որը պատասխանատու է պահվածքի նորմերի վերահսկման համար:

 

Գլխուղեղի նախաճակատային կեղևի կողային սեգմենտի էլեկտրախթանման դեպքում մարդն ավելի ենթարկվող է դառնում, նրան հեշտ է դառնում որևէ բան ներշնչել: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել 50 կամավորականների վրա անցկացված փորձարկումներից հետո:

 

Նրանց կարծիքով` իրենց մեթոդը կարող է կիրառվել հոգեկան հիվանդների բուժման, ինչպես նաև կալանավորների թերապիայի դեպքում:
 

Շվեյցարացի գիտնականները պարզել են` ինչպես կարելի է մարդուն ավելի ենթարկվող դարձնել