Nokia-ն վերջնականապես հրաժեշտ կտա Symbian-ին երեք ամսից

17:39 • 08.10.13

Symbian համակարգը փաստացիորեն կդադարեցնի իր գոյությունը 2014 թվականի հունվարի 1-ից: Ինչպես գրում է vesti.ru-ն՝ մշակողներին ուղղված Nokia-ի նամակում ասվում է, որ սկսած այդ ամսաթվից՝ Symbian և MeeGo օնլայն-խանութները կդադարեն նոր հավելվածներ կամ թարմացումներ ստանալ:

 

Երբ Symbian խանութները դադարեցնեն աշխատանքը, դրա հիման վրա աշխատող սարքերն արագ կկորցնեն իրենց ֆունկցիոնալությունը: Օրինակ՝ եթե Facebook-ը թարմացնի API-ն, օգտատերերը չեն կարողանա ներբեռնել դրան համապատասխան կլիենտը և, հետևաբար, չեն կարողանա միանալ սոցցանցին: Ծրագրերի ներբեռնումն այլ աղբյուրներից չի լուծի խնդիրը. եթե ծրագիրը չունի արտոնագիր, որը տալիս է միայն Nokia-ն, դրա հնարավորությունները խիստ սահմանափակվում են:

 

2013 թվականի հունվարին ընկերությունը վերջնականապես հայտարարել էր իր պլատֆորմի «մահվան» մասին:

Nokia-ն վերջնականապես հրաժեշտ կտա Symbian-ին երեք ամսից