Սերժ Թանկյանի և հանդիսականի տպավորությունները Իտալիայում իր համերգից
Հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանկյանը վերջերս ելույթ է ունեցել իտալացի հանդիսատեսի առաջ և Իտալիայի մասին իր տպավորություններով կիսվել ֆեյսբուքյան իր էջում՝ մեջբերելով wantedinrome.com կայքում հրապարակված հոդվածը:
Հայազգի երգիչը հոկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հռոմի ամենագեղեցիկ Parco della Musica համերգասրահում, որտեղ հավաքվել էին ռոք երաժշտության և մասնավորապես՝ System of a Down խմբի երկրպագուները՝ ունկնդրելու առաջատար մեներգչի կատարումները:
Համերգի ժամանակ Թանկյանը ներկացրել է նաև իր նոր հեղինակային ստեղծագործությունը՝ որպես երգահան: Հանդիսականները 1,5 ժամ վայելել են համերգը՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
«Սերժ Թանկյանն իր երաժշտությամբ փորձում է ողջ աշխարհում հանրության ուշադրությունը դարձնել դեպի այնպիսի երևույթներն, ինչպիսիք ե՝ն ցեղասպանությունները և հասարակական արդարադատությունը, գերբնակեցվածությունը, կենդանիների իրավունքներն ու պաշտպանությունը, պատերազմը և ամերիկյան բանտային համակարգը: Նրա յուրաքանչյուր երգ կամ սիմֆոնիա ուղերձ է»,– նշում է աղբյուրը:










