«Ինչ, որտեղ, երբ». ՀՀ ոստիկանները մասնակցել են ինտելեկտուալ խաղին (տեսանյութ)

12:02 • 08.10.13

Ոստիկանությունում ընթացող նպատակներից մեկը նոր ոստիկանի ձևավորումն է, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կոտրել կարծրատիպերը։ Տարիներ շարունակ ոստիկանության ծառայողն ընկալվել է, զուտ օրենքի մարդ, որը լավագույն դեպքում կարող է բարձրակարգ իրավաբան լինել։ Սակայն ոստիկանությունում քիչ չեն մարդիկ, որոնք գրում են, նկարում, զբաղվում գիտական ու մանկավարժական աշխատանքով։ Ու ահա, նաև մասնակցում են «Ինչ, որտեղ, երբ» խաղին, ինչի համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր գիտելիքներ, ճկուն միտք և ուժեղ տրամաբանություն։

Եվ այսպես «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղին մասնակցում են ոստիկանները. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյան, Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյան, գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Եսայան, ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի ղեկավար, գնդապետ, Արմեն Ղուկասյան, կապիտան, իրավաբանական գիտությունների թեկնածու Միսակ Մարկոսյան և բժշկական ծառայությունների գնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Մովսիսյան։