Արդի տեղեկատվական տեխնոլոգիաները՝ երիտասարդ գիտնականների քննարկման թեմա

18:37 • 09.10.13

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) այսօր մեկնարկել է «Արդի տեղեկատվական տեխնոլոգիաները» խորագրով երիտասարդական միջբուհական գիտաժողովը` նվիրված ՀՊՃՀ 80-ամյա հոբելյանին:

 

Ինչպես հայտնում են բուհից՝ գիտաժողովին մասնակցում են ոչ միայն Ճարտարագիտական համալսարանի, այլեւ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները:

 

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են` տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, հեռահաղորդակցությունն ու կապը, ռադիոտեխնիկան, ռոբոտատեխնիկան, ավտոմատացումն ու կառավարումը, էլեկտրոնիկան, միկրո և նանոէլեկտրոնիկան:

 

Ըստ գիտաժողողովի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանի՝ նման գիտաժողովներն ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն են տալիս ներկայացնել իրենց գիտական աշխատանքները, կարծիքներ փոխանակելով` նպաստել միջբուհական համագործակցությանը և, որ ամենակարևորն է, միտված են երիտասարդների նորարարական մտահղացումները խթանելուն:

 

 

Արդի տեղեկատվական տեխնոլոգիաները՝ երիտասարդ գիտնականների քննարկման թեմա