Aerosmith խումբն Ուրուգվայի նախագահին կիթառ է նվիրել
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան աշխարհահռչակ Aerosmith խմբի անդամներից էլեկտրակիթառ է նվեր ստացել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով մեքսիկական լրատվամիջոցներին:
Նա հանդիպել է ռոք խմբի անդամների հետ Մոնտեվիդեոյում, որտեղ չորեքշաբթի օրը պետք է կայանա խմբի համերգը: Երկու ժամ տևած զրույցի ընթացքում Aerosmith-ի առաջատար Սթիվ Թայլերը բարձր է գնահատել Մուխիկայի աշխատանքն իր զբաղեցրած պաշտոնում:
Երաժիշտները ստորագրել են կիթառի վրա և հանձնել այն Մուխիկային, որը, ականատեսների վկայությամբ, հուզվել է նվերից: Իր հերթին նախագահն Aerosmith-ին է նվիրել իր երկրի զբոսաշրջային տեսարժան վայրերի մասին գիրքը:










