ԱՄՆ-ն դադարեցրել է Անտարկտիկայի ուսումնասիրությունների ծրագիրը
Պետական հաստատությունների և ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառով ԱՄՆ-ն ստիպված է «սառեցնել» Անտարկտիկայում գիտական ուսումնասիրությունների ծրագիրը, գրում է Взгляд-ը:
Ազգային գիտական հիմնադրամի միջոցները, որոնք նախատեսված են Անտարկտիկայում ծրագրի իրականացման համար, կսպառվեն արդեն այս շաբաթ:
Այդ պատճառով Ազգային գիտական հիմնադրամը կարգադրել է ուսումնասիրություններ իրականացնող թիմին «սառեցնել» գործողությունները: Անձնակազմին նվազագույն միջոցներ են տրամադրվելու մարդկանց անվտանգության և պետական սեփականության պաշտպանության համար:
Բոլոր գիտական ուսումնասիրություններն ու աշխատանքները, որոնք անրաժեշտ չեն մարդկանց անվտանգությունն ապահովելու և սեփականությունը պաշտպանելու համար, ժամանակավորապես կդադարեցվեն:










