Բրիտանացի պատմաբանը համոզված է, որ Ամերիկան բացահայտել են չինացիները, այլ ոչ Կոլումբոսը

17:43 • 09.10.13

Հայտնաբերվել է հնագույն քարտեզի կրկնօրինակը, որը կարող է հաստատել տեսությունն այն մասին, որ Ամերիկան հայտնագործել են չինացիները:

 

Ինչպես գրում է Обозреватель-ը՝ յուրահատուկ փաստաթուղթը, որն իբրև թե 600-ամյա քարտեզի կրկնօրինակն է և ստեղծվել է XVIII դարում՝ 1418թ. չինացի ադմիրալ Չժեն Հեի նկարած քարտեզից, հայտնաբերվել է բուկինիստական խանութում։

 

Վկայությունն ունակ է հաստատել այն տեսությունը, որ Ամերիկան բացահայտել են չինացիները, ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը։ Նման կարծիքի է հակված բրիտանացի պատմաբան Գևին Մենզիսը։ Քարտեզում նշված են Նոր աշխարհի գծանշումները։

 

«Նոր աշխարհի բացահայտման ավանդական պատմությունը բացարձակ երևակայություն է, հեքիաթ»,- կարծում է պատմաբանը։ Հետազոտողը պնդում է, որ առաջին չինացի ծովագնացները հատել են Խաղաղ օվկիանոսը 40 հազ. տարի առաջ։

Հեղինակը շատ է գրել նաև Կոլումբոսի բացահայտումների մասին՝ իր կյանքի վերջին 20 տարիները նվիրելով այն ապացույցների հայտնաբերմանը, որ նա ոչ միայն չի հայտնագործել Ամերիկան, այլև ուշացել է 40 հազարամյակ։ Մենզիսը կարծում է, որ Կոլումբոսն իր ծովագնացության ընթացքում օգտագործել է չինացի Չժեն Հեի կազմած քարտեզը։

Историк: Америку открыли китайцы, а не Колумб - фото 1

Историк: Америку открыли китайцы, а не Колумб - фото 2

Историк: Америку открыли китайцы, а не Колумб - фото 3


 

Բրիտանացի պատմաբանը համոզված է, որ Ամերիկան բացահայտել են չինացիները, այլ ոչ Կոլումբոսը