Համացանցում է հայտնվել Eminem-ի՝ Call of Duty խաղի թրեյլերում հնչող երգի տեսահոլովակը (տեսանյութ)

19:38 • 09.10.13

«Survival» երգը առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2013 թվականի օգոստոսի կեսերին: Երգը հնչում էր հայտնի Call of Duty: Ghosts խաղի թրեյլերում: Հոկտեմբերի 8-ին երգը թողարկվել է որպես «The Marshall Mathers LP 2» ալբոմի 2-րդ պաշտոնական սինգլ, հաղորդում է Lenta.ru-ն:


«Berzerk»-ը՝ նույն սկավառակի առաջին պաշտոնական երգը, ներկայացվել էր օգոստոսի 27-ին: Այս երգի համար նկարահանվել է նաև տեսահոլովակ, որը հրապարակվել է սեպտեմբերի 7-ին:


«The Marshall Mathers LP 2»-ը Էմինեմի 8-րդ ալբոմն է: Այն վաճառքում կհայտնվի 2013 թվականի նոյեմբերին: Որպես պրոդյուսներ սկավառակի վրա աշխատել են Dr. Dre-ն և Ռիք Ռուբինը: